Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ո՞վ է իսկական ագենտը

Ո՞վ է իսկական ագենտը
26.10.2025 | 12:03

Կապիտուլյանտն ընդդիմադիրներին մեղադրում է ԿԳԲ֊ի ագենտ, կամ օտարերերկրյա երկրների շահերը սպասարկող գործակալներ լինելու մեջ։

Հա՛, հասկացանք, ԿԳԲ֊ն վատ հիմնարկ ա, բա եթե վատն ա` ինչու՞ չի լուծարում Հայաստանի Պետ Անվտանգության մարմինը։

Եվ հետո, Արարատ Միրզոյանն ինքն անձամբ խոստովանեց, որ ժամանակին հավաքագրվել է ա ԿԳԲ֊ի կողմից։

Կրկին հարց է առաջանում, ԿԳԲ֊ի ագենտն ի՞նչ գործ ունի Ազգային ժողովի նախագահի, կամ էլ Հայաստանի Արտաքին գործերի նախարարի բարձր պաշտոնում։

Գուցե դա և՞ս վիճարկելի է, այնպես ինչպես իրեն` նիկոլ փաշինյանին վերագրվող Անգլո֊թուրքա֊ադրբեջանական կորպորացիայի գործակալ լինելու վարկածը։

Հը՞․․․

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 2776

Մեկնաբանություններ